ՄԱԿ-ի խաղաղապահները Աֆրիկայի երկրներում գտնվելու ժամանակ սննդի դիմաց ստիպել են անչափահաս երեխաներին սեռական կապի մեջ մտնել իրենց հետ: Այս մասին ասված է WikiLeaks-ի գաղտնազերծված փաստաթղթերում:
Ըստ այդմ, 8 աղջիկներ խոստովանել են, որ ինտիմ կապի մեջ են մտել իրենց սնունդ բաժանող բենինցի զինվորների հետ, երբ վերջիններս եղել են Կոդ դ’Իվուարում:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ շատ ծնողներ իրենք են իրենց երեխաներին դրդել խաղաղապահների հետ սեռական կապի մեջ մտնել, քանի որ վերջիններս դրա դիմաց խոստացել են իրենց նկատմամբ ավելի հոգատար լինել, հաղորդում էMIGnews.com-ը:
ՄԱԿ-ում հետաքննություն է սկսվել այդ փաստերի վերաբերյալ: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Միշել Բոննարդոն հաստատել է, որ 16 բենինցի խաղաղապահներ առաքելությամբ գտնվել են Աֆրիկայում:
Ավելի վաղ խաղաղապահների կողմից սեռական ոտնձգության փաստեր էին արձանագրվել Կոնգոյում, Կամբոջայում եւ Հայիթիում:
Գործի հետաքննությունը շարունակվում է, հաղորդում է Newsru.ua-ն:



























