Որեւէ վկայություն, որ հակահրթիռային պաշտպանության հարցում Վաշինգթոնը համագործակցում է Մոսկվայի հետ, գոյություն չունի։ Սեպտեմբերի 3-ին լրագրողներին այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հնարավորություները միշտ էլ կան, քանի դեռ գործը չի փակվել։ Սակայն այսօրվա դրությամբ որեւէ վկայություն, որ նրանք պատրաստ են ընդառաջ գալ մեզ, չկան»,- ասել է Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի՝ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու շրջանակներում Թուրքիայում հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ զգուշացման ռադար է տեղակայվելու։
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելչուք Ունալի խոսքով, Թուրքիայում այդ տարրի տեղակայումը կապահովի ներդրումը ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության շրջանակներում զարգացող պաշտպանական համակարգում։



























