Արցախը կայացած պետություն է եւ նրա կայացմանը զուգահեռ՝ Ադրբեջանի հավակնություններն ավելի անհեթեթ են դառնում: Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքով, վաղ թե ուշ, նախկին մետրոպոլիան, այս դեպքում՝ Ադրբեջանը, պետք է ճանաչի իր անկլավի անկախությունը։ «Նման հակամարտությունների լուծման այլ տարբերակ գոյություն չունի: Սակայն դրան հասնելու համար ադրբեջանական հանրույթի մոտ նախ պետք է տեղի ունենա էթնոքաղաքական դիրքորոշումների խորքային փոփոխություն: Այնինչ նրանք այսօր պատրաստ չեն դրան։ Առաջին փուլում ադրբեջանական հանրույթը պետք է գիտակցի, որ հակամարտության լուծումն անհնար է ուժի կիրառման ճանապարհով»,- նկատեց փորձագետը՝ միաժամանակ ավելացնելով, որ Ադրբեջանում հասկանում են՝ հակառակ ադրբեջանական պաշտոնական քարոզչության՝ հայերն այնքան էլ թույլ չեն։ «Այդ է պատճառը, որ կարծես ադրբեջանական հասարակությունում աստիճանաբար սաղմնավորվում է համակերպման գործընթացը:
Ամփոփելով՝ Ջամալյաննն ասաց, որ Արցախը հայկական կպահենք, եթե ադրբեջանը համոզվի, որ մենք տեր ենք մեր հաղթանակին:



























