ԱՊՀ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Թուրքմենստանում, որին էլ հաջորդ տարի անցնում է այդ կառույցի նախագահությունը։
Հանդիպումը կկայանա 2012 թվականի նոյեմբերին։ Այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը։
Նշենք, որ այսօր Դուշանբեում ընթանում է ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովը։ 2011 թվականի դեկտեմբերին լրանում է ԱՊՀ-ի 20-ամյակը: ԱՊՀ երկրների ղեկավարները քննարկել են կառույցի հետագա զարգացմանն, ինչպես նաեւ միջազգային մի շարք հարցեր:
Գագաթաժողովին չեն մասնակցում Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Բելոռուսի նախագահները:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը Դուշանբե մեկնել էր նախօրեին:



























