2011-ի վերջին Ռուսաստանում տեղի կունենա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը` նվիրված Համագործակցության 20-ամյակին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Դուշանբեում կայացած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Մեդվեդեւը հայտարարել է, որ շատ ուրախ կլինի ընթացիկ տարվա վերջին Մոսկվայում հյուրընկալել ԱՊՀ բոլոր ղեկավարներին:

«Մոտ ժամանակներս դիվանագիտական խողովակներով պաշտոնական հրավերներ կուղարկվեն»,-ասել է Մեդվեդեւը: