Հայաստանում սահմանվել է տեխնիկական կանեփի արտադրության, արտահանմնա, ներմուծման եւ մեծածախ առեւտրի հսկողության ստուգումների փաստաթղթերի ցանկ։ Այս մասին նոյեմբերի 10-ին Կառավարության նիստում համապատասխան որոշում է ընդունվել։

Նշվում է, որ դա թույլ կտա իրականացնել արտադրության, ինչպես նաեւ  արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի օրինական շրջանառության, լիցենզավորման, քվոտայի պահանջների պահպանման պատշաճ հսկողություն։