Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով սիրում է Twitter-ի միջոցով շփվել քաղաքացիների հետ, էջ է բացել նաեւ Facebook-ում եւ YouTube-ում։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Facebook-ում Գյուլի անունից բացվել է 2 էջ՝ թուրքերենով եւ անգլերենով, որտեղ տեղադրված են նախագահի լուսանկարներն ու ելույթները։
Թուրքիայի նախագահը նաեւ YouTube-ում է էջ բացել, որտեղ դրվում են նաեւ նրա տիկնոջ՝ Հայրունիսա Գյուլի հետ կապված տեսագրություննները։



























