Թուրքիայի Սվաս քաղաքից ընտրված պատգամավոր, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Ալի Թուրանի եղբայրը ենթարկվել է վարազի հարձակման եւ վնասվածքներ ստացած տեղափոխվել հիվանդանոց:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` պատգամավոր Ալի Թուրանի եղբայրն իր 2 ընկերների հետ Էլիբյույուք գյուղի շրջակայքում վայրի խոզի որսի է դուրս եկել: Ընկերները նկատել են վարազինն եւ փորձել մոտենալ նրան, սակայն վերջինս վիրավորված է եղել եւ կատաղած հարձակվել է պատգամավորի եղբոր վրա` վնասվածքներ հասցնելով նրան:
Պատգամավոր Ալի Թուրանը հասել է այն պահին, երբ եղբորը հիվանդանոց են տեղափոխել: Նա լրագրողների ներկայությամբ փաթաթվել է եղբորն ու արտասվել:
Հիվանդանոցում պատգամավորի եղբորն այցելողների մեջ է եղել նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յլըմազն ու Սվասի նահանգապետ Ալի Քոլաթը:


























