Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 4 եւ վիրավորվել 38 մարդ։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է քաղաքի նահանգապետ Ալի Երլիքայան։
«Նախնական տվյալներով՝ Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 38 մարդ։ Վիրավորները բուժօգնություն են ստացել»,- ասել է նա։
Կիրակի կեսօրին պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում։ Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության աղբյուրը, ուժայինները դիտարկում են հարձակման վարկածը։




























