Թուրքական OdaTv լրատվամիջոցը հրապարակել է մի կնոջ լուսանկար, որը կարող է մասնակից եղած լինել Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։

Ըստ լրագրողների՝ այս կինը փաթեթ է թողել Իսթիքլալ փողոցում, որն ավելի ուշ պայթել է։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 53-ի, իսկ զոհերի թիվը՝ վեցի։ Նրա խոսքով՝ այս քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո նախնական տվյալները վկայում են ահաբեկչության մասին։