Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտակա շաբաթներին իր Եգիպտոս այցելության ժամանակ չի մեկնի Գազա: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին հաղորդել է թուրքական Sabah թերթը` վկայակոչելով Անկարայի իր աղբյուրներին:

Վերջին օրերին կապված թուրք-իսրայելական հարաբերությունների սրման հետ, որոշ լրատվամիջոցներում հայտնվել են հրապարակումներ, որ գտնվելով Կահիրեում, Էրդողանը «ի հեճուկս Իսրայելի» կայցելի Գազա: Սակայն բանն այն է, որ այդպիսի այցելությունը կարող էր իրականացվել միայն Եգիպտոսի իշխանությունների համաձայնությամբ, գրում է ISRAland-ը: