Այսօր փրկարարներին եւ ոստիկաններին համատեղ աշխատանքով հաջողվել է կանխել 36-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ ժամը 20։39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ կանխել են 36-ամյա Է․ Չ․-ի ինքնասպանության փորձը։ Նրան տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք: