Թուրքիայի Անթալիա քաղաքում 21-ամյա Ս.Յ-ն երեկոյան ուշ աշխատանքից տուն գնալու ժամանակ ենթարկվել է շան հարձակմանը, որից հետո նրան փորձել է բռնաբարել շանը վախեցրած  եւ հեռացրած անձնավորությունը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  երիտասարդ աղջիկը աշխատանքից դուրս է եկել եւ քայլելով տուն գնացել, երբ ճանապարհին մի թափառական շուն է հարձակվել նրա վրա։ Այդ ընթացքում ճանապարհով հեծանիվով անցնող մի երիտասարդ օգնության է հասել՝ քշելով շանը։ Աղջիկը երիտասարդին շնորհակալություն է հայտնել եւ շարունակել ճանապարհը։  Սակայն շատ չանցած աղջկան հետեւից մոտենում է հեծանիվով երիտասարդը եւ բռունցքներով հարվածում եւ գցում գետին՝ փորձելով բռնաբարել աղջկան։ Այդ ընթացքում տղայի վրա է հարձակվում այն շունը, որին նա քարով հարվածել եւ քշել էր։

Շան հարձակումից անակնկալի եկած երիտասարդը արագ վերցնում է աղջկա բջջային հեռախոսն ու պայուսակը եւ փախչում դեպքի վայրից։ Աղջիկն անմիջապես գնում է մոտակա կրպակ եւ զանգահարում ոստիկանություն։

Ոստիկանությունն անմիջապես վերցրել է դեպքի վայրի շրջակայքում գտնվող անվտանգության տեսախցիկների տեսագրություններ եւ սկսել ուսումնասիրել։