Ստամբուլի ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընթացքում թմրանյութերով հանդերձ ձերբակալվել է հղիության 9-րդ ամսում գտնվող մի կին։

Կնոջ պայուսակի զննության ընթացքում հայտնաբերվել է 3 կգ հերոին։ Հղի կինը համաձայնվել է թմրանյութերի վաճառքով զբաղվել, քանի որ մտածել է, թե ոստիկանությունն իրեն չի կասկածի։