ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախազգուշացրել է «միջուկային զենքի տարածման վտանգավոր պարույրի» մասին, որը կարող է առաջանալ ուկրաինական պատերազմի արդյունքում, հայտնում է Bloomberg-ը։

Ելույթ ունենալով Կանադայում կայացած անվտանգության համաժողովում՝ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «չի ներքաշվի Պուտինի ընտրությամբ սկսված պատերազմի մեջ»։

«Ռուսական ներխուժումը ցույց է տալիս բռնակալության եւ անկարգությունների հնարավոր աշխարհը», - ասել է Օսթինը Միջազգային անվտանգության Հալիֆաքս ֆորումում՝ նշելով, որ սա հրավեր է դեպի գնալով ավելի անապահով դարձող աշխարհ, որտեղ միջուկային զենքի տարածման վտանգ կա: