Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հաղթում է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 85,52%-ը։ Այս մասին են վկայում «Ամանաթ» կուսակցության Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից կիրակի անցկացված exit poll-ի արդյունքները։
Հարցման արդյունքների համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Ղազախստանի հեռուստառադիոկորպորացիայի կազմակերպած առցանց մարաթոնի ժամանակ, Տոկաեւը հավաքում է ձայների 85,52 տոկոսը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Հարցման համաձայն՝ Ժիգուլի Դայրաբաեւը հավաքում է ձայների 2,67%-ը, Մեյրամ Կաժյկենը՝ 2,43%, Կարակաթ Աբդենը՝ 2,61%, Սալթանաթ Տուրսինբեկովան՝ 1,44%, Նուրլան Աուեսբաեւը՝ 1,93%, «բոլորին դեմ» սյունակում թվեարկել է ընտրողների 3,4%-ը:
Կիրակի օրը Ղազախստանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 6 թեկնածուներ, այդ թվում՝ գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը։




























