Ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն 40 մլն դոլար արժեքով վարկային գիծ բացելու յոթամյա համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես հայտնում է «Հայռուսգազարդ»-ի մամուլի ծառայությունը, վարկային գիծը կսպասարկի «Գազպրոմբանկ»-ի դուստր ընկերություն «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ն։
«Համաձայնագրի ստորագրումը հերթական քայլ է „Գազպրոմբանկ“-ի՝ հանրապետության վառելիքաէներգետիկ ձեռնարկությունների հետ փոխգործակցության զարգացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Հայռուսգազարդ»-ը հետեւողակնորեն շարունակում է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գազաէներգետիկ նախագծերի իրականացումը, մասնավորապես՝ «Իրան-Հայաստան» գազատարի շինարարության ավարտի եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի գործարկման առումով։
2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում այս ծրագրերին 27,8 մլրդ դրամ է հատկացվել։ Բացի այդ, 2009թ. առաջին 9 ամիսներին գազային համալիրի վերականգնման եւ զարգացման ծրագրի իրականացման համար ընկերությունը ներդրել է 10,3 մլրդ դրամ։ Վերջին տարիներին ներդրումային ծրագրերի իրականացման համար ներդրումների ծավալը կազմել է 700-750մլն դրամ։



























