Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Գոռ Աբրահամյան 2017-2022թթ.  աշխատել է ՀՀ դատախազությունում` Գլխավոր դատախազի խորհրդական։

2003թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ,  ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս։ 2003թ․ պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։

Մի շարք գիտական հոդածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։