Ստավրոպոլի Նեֆթեկումի շրջանի Մահմուդ-Մեքթեբ գյուղում կարող էր ծեծկռտուք սկսել շուրջ 300 մարդու մասնակցությամբ: Դրա պատճառը եղել է երկու վարորդների լեզվակռիվը:
Վիճաբանությունը տեղի է ունեցել գյուղի խաչմերուկների մեկում, որտեղ եկվոր վարորդը խախտել է ճանապարհատրանսպորտային կանոնները, բայց տեղացի վարորդի դիտողության պատասխանել է հայհոյանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Շուտով վիճաբանության վայրում հայտնել է շուրջ 300 մարդ, ովքեր պատրաստվում էին հարձակվել միմյանց վրա:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները պարզել են, որ ծեծկռտուքը կանխվել է տեղական սփյուռքի ներկայացուցիչների շնորհիվ, ովքեր «խոսել են վիճաբանողների հետ, հանգստացրել նրանց եւ ցրել ամբոխը»:
Միջադեպի մասնակիցներից ոչ ոք չի ձերբակալվել: Կատարվում են ստուգումներ:




























