Բելառուսի պատվիրակությունը ժամանել է Երեւան, որտեղ չորեքշաբթի կկայանա ՀԱՊԿ գագաթաժողովը, հայտնում է «Sputnik Բելառուսը»։

Պատվիրակությունը, որի կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը եւ արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, Երեւան է ժամանել «Իլ-76ՄԴ» ռազմական օդանավով։

«Մենք պետք է վերցնենք ամեն դրականը, որ մշակվել է, ավելացնենք եւ հաջորդ տարի մաքուր խղճով արդեն նախագահությունը փոխանցենք հաջորդ երկրին»,- ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։

Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, այս օդանավն օգտագործվել է այս տարվա հունվարին բելառուսական խաղաղապահ կոնտինգենտը Ղազախստան տեղափոխելու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։