Այս տարի ՀԱՊԿ-ի ամփոփիչ գագաթաժողովը պետք է ընթանա լավ, դրական տրամադրվածությամբ։ Այս մասին հայտարարել Է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը ՝ Երեւան ժամանելու նախաշեմին, հաղորդում է ԲԵԼԹԱ-ն։
Ալեքսանդր Վոլֆովիչն ընդգծել է, որ կարեւոր է միասնական լուծել ծագող խնդիրները, պաշտպանել ՀԱՊԿ երկրների ժողովուրդներին սպառնալիքներից եւ ապահովել նրանց անվտանգությունը։
«Բելառուսները դրական տրամադրվածություն են բերում Երեւան։ Մենք պետք է հաջորդ տարի մաքուր խղճով նախագահությունը փոխանցենք հաջորդ երկրին»,-հավելել է նա։





























