ՄԻԳ-31 կործանիչն այսօր` սեպտեմբերի 6-ին, աղետի է ենթարկվել ՌԴ Պերմի մարզում: Երկու օդաչուների ճակատագիրն անհայտ է:

Օդանավը Պերմի ռազմական օդանավակայանից օդ է բարձրացել տեղի ժամանակով 06:48-ին, որից 4 րոպե անց կորել է էկրաններից:

Նախնական տվյալներով, վայր ընկնելու վայրում օդանավը փշրվել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով մարզի ուժային կառույցներին: