Սեպտեմբերի 6-ին ՄԻԳ-31-ի կործանման հետեւանքով ՌԴ Պերմի շրջանում զոհվել են կործանիչի  երկու օդաչուները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Օդաչուների մահը հաստատել են ՌԴ պաշպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օդանավը ժամը 07.48-ին թռել է Պերմի ռազմական օդանավակայանից, իսկ 4 րոպե անց` անհետացել  էկրաններից:

09.00-ին կործանված օդանավը հայտնաբերվել է Բոլգար գյուղի մոտակայքում` օդանավակայանից 11 կմ հեռավորության վրա: