Ռուսաստանում դադարեցվել են ՄԻԳ-31 կործանիչների թռիչքները, մինչեւ Պերմի մարզում, սեպտեմբերի 6-ին ՄԻԳ-31-ի կործանման պատճառների բացահայտումը, որի հետեւանքով զոհվել է երկու օդաչու: Այս մասին հայտնել է ՌԴ ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Վլադիմիր Դրիկը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օդանավը ժամը 07.48-ին թռել է Պերմի ռազմական օդանավակայանից, իսկ 4 րոպե անց` անհետացել  էկրաններից:

09.00-ին կործանված օդանավը հայտնաբերվել է Բոլգար գյուղի մոտակայքում` օդանավակայանից 11 կմ հեռավորության վրա:

Օդանավի աղետի հետեւանքով, մահացել են երկու օդաչուները: Դեպքի առնչությամբ, զինվորական դատախազությունը ստուգումներ է սկսել: