Վեսթ-Ինդիայի օրվան նվիրված տոնական շքերթի ժամանակ Նյու-Յորքում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Այդ մասին հայտնել է Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, հաղորդում է Assocaited Press-ը:

Փոխհրաձգությունը շարունակվել է մոտ 30 վայրկյան: Հրազենային վնասվածքներից մահացել է երեք մարդ, նրանցից մեկը եղել է միջադեպի վկաներից մեկը, մյոս երկուսը` նշանաձիգ-հանցագործներ: Ոստիկանության աշխատակիցը վիրավորվել է:

Կրակոցները տեղի են ունեցել Բրուքլինի Քրաուն-Հայթս շրջանում: