Ճարտարապետության համաշխարհային թրենդները փոխել են քաղաքաշինության ժամանակակից մոտեցումները: Նոր կառուցվող շենքերն ու շինությունները հարմարեցվում են քաղաքային միջավայրին, կամ հենց իրենք են ստեղծում այդ միջավայրը:
«Մեր թիմն անընդհատ աշխարհի տենդենցների ուսումնասիրության, որոնումների փուլում է, որպեսզի աշխարհին համընթաց քայլենք, ոչինչ բաց չթողնենք, հնարավորինս տեղայնացնենք ու ներդնենք այդ միտումները Հայաստանում»,- ասում է հայաստանյան շուկայում 20 տարի գործունեություն ծավալող «Ռենշին» քաղաքաշինական եւ ներդրումային ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Անի Մավյանը:

Անշարժ գույքից՝ ապրելակերպ
Ժամանակակից բնակելի համալիրի կոնցեպտն այսօր այլ տեսք ունի. այն պետք է լինի համայնքի հետ ներդաշնակության մեջ, բնակելի շենքերից բացի ունենա նաեւ ժամանցի, հանգստի համար անհրաժեշտ պայմաններ, շենքերի շուրջ կանաչապատ տարածքներ:
«Ուսումնասիրում ենք ամբողջ թիրախային շուկան. պոտենցիալ բնակիչների հետաքրքրությունները, ցանկությունները, ապրելակերպը, այն, թե ինչ ենթակառուցվածքներ կցանկանան, որ լինեն տարածքում: Եվ միայն դրա հիման վրա կազմվում է կոնցեպտը, նախագիծը։ Այսպես ասած՝ շենքի հետ մեկտեղ ապրելակերպ ենք ստեղծում», - նշում է Անի Մավյանը:

Ժամանակակից ճարտարապետության մարտահրավերներից է նաեւ նորաոճ շենքերը քաղաքի պատմական ճարտարապետությանը ինտեգրելը: «Ռենշին» ընկերությունն իր համար նույնպես այսպիսի նշաձող է սահմանել։
«Ուսումնասիրություններ ենք իրականացնում ամբողջ շուկայի մասշտաբով՝ բացահայտելու գոյություն ունեցող և թաքնված պահանջարկը և իհարկե նման խոշոր աշխատանքներն իրականացվում ենք միջազգային խորհրդատվական և վերլուծական ընկերությունների ներգրավմամբ համադրում ենք լոկալ և միջազգային տենդենցները, որոնք որոշակի ձևակերպմամբ փոխանցում ենք ճարտարապետներին, իսկ նրանք իրենց հերթին փորձում են իրագործական, օպտիմալ և հետաքրքիր դիզայն լուծումներով արտահայտել դա»- նշում է ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Անի Մավյանը։
Ապրելակերպ և միջավայր ստեղծող նախագծեր Երևանում
«Ռենշին» ընկերությունն այս պահին երկու մեծ նախագիծ ունի:
«Արտլայֆը» կդառնա Հայաստանի ամենաբարձր դասի բնակելի համալիրը: Ըստ կառուցապատողի մտահաղացման՝ այս նոր նախագծում շքեղությունն ու հարմարավետությունը պետք է դառնան կենսակերպ, այն պետք է ասոցացվի նոր որակի, ճաշակի, բարձրակարգ ժամանցի և «Լաքշրի» դասի ապրելաձևի հետ: Շինարարության մեջ օգտագործվում են ինովացիոն լուծումներ, նախագիծը մշակվում է միջազգային և հայ առաջատար մասնագետների կողմից, եվրոպական ճարտարապետության լավագույն ավանդույթներով: Միլանյան ճարտարապետության նրբաճաշակության և հարմարավետ քաղաքային պատշգամբների համադրությունը, բուլվարը, որտեղ կլինեն ժամանցի, առևտրի եւ արվեստի օբյեկտներ, նախատեսված են այն գնորդների համար, որոնք կարող են վճարել ամենօրյա շքեղության համար։
«Արտլայֆի» ապարտամենտների ապագա բնակիչների համար ապահովված են լինելու անվտանգությունն ու հարմարավետությունը։

«Այս կոնցեպտն իր մեջ ներառում է թե արվեստը, թե սպորտը, թե food and beverage–ը (սնունդ եւ խմիչք), թե շոփինգը: Այդ ամենը մի կղզյակի վրա կազմակերպված է առավել հարմարավետ՝ մարդկանց հենց այդ խմբի համար»,- նշում է ընկերության օպերացիոն տնօրեն Լեւոն Կասպարովը:
«Արտլայֆ»-ում մարդը կարող է ապրել այնպես, ինչպես 5-աստղանի հյուրանոցում, զբոսնել այնպես, ինչպես ֆրանսիական բուլվարով»,- ասում է Անի Մավյանը:
Քաղաք՝ քաղաքում
Ընկերությունը մեկ այլ պրոյեկտ էլ այս պահին նախատեսում է իրականացնել Օրբելի փողոցում: Վերջինս իր կոնցեպտով և մոտեցումներով սկզբունքորեն այլ, նոր պրոյեկտ է Ռենշինի կողմից, հեղափոխական՝ կյանքի որակի և կենցաղի համար: Վայր, որը ստեղծվում է հատուկ պրոգրեսիվ միջին դասի համար։
Թաղամասը հավակնում է դառնալ Երևանում ժամանակակից կյանքի սիմվոլ, որը նույն վայրում ապրելու, աշխատելու և ժամանցն անցկացնելու ներդաշնակ պայմաններ է ստեղծելու բնակիչների համար։
«Այն դառնալու է քաղաք քաղաքում, որտեղ մարդը միաժամանակ ապրելու է, աշխատելու է եւ ժամանցն է վայելելու»,- ասում է Անի Մավյանը։





























