Վրաստանի լեռներում՝ Տուշետիի շրջանում, գերմանացի նույնասեռականներ են ծեծի ենթարկվել, սեպտեմբերի 6-ին հայտնել է կախեթական տեղեկատվական կենտրոնը, հայտնում է «Վզգլյադ» թերթը։
Երեք զբոսաշրջիկների հյուրասիրության են հրավիրել տեղի բնակիչները, սակայն երբ նրանք սկսել են համբուրվել, տանտերերը ծեծել եւ գցել են գետը։
Նրանց փրկել են տեղի այլ բնակիչներ։ Զբոսաշրջիկներն արդեն լքել են Վրաստանը, նրանք ոստիկանություն չեն դիմել։


























