PITACHOK ձկնորսական նավի կապիտան, Ռուսաստանի քաղաքացի Վասիլի Պոլյանսկին Վրաստանի ջրերում սահմանային ռեժիմը խախտելու համար տուգանվել է, հայտնում է ՆԳՆ Սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը։ Տուգանքը վճարելուց հետո PITACHOK-ն իրավունք է ստացել շարունակել աշխատանքը։

Մամուլի ծառայության տվյալներով, նավի կապիտանն անսթափ վիճակում է եղել։

Պոլյանսկիին տուգանել են 500 լարիի (շուրջ 303 դոլար) չափով, հայտնում է «Նովոստի Գրոզիան»։