«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը, մի քանի օրվա կայունությունից հետո, կրկին բարձրացավ:
Այսօր` սեպտեմբերի 6-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 371.50 դրամ` նախորդ օրվա 370-ի համեմատ:
Բորսայում իրականացվել է ընդամենը 900 հազ. դոլարի առուվաճառք: Պատճառն այն է, որ դոլարն առաջարկվել է 373 դրամով, սակայն պահանջարկ չի գտել:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարը 1-1.5 դրամով թանկացել է: Փոխանակման կետերում դոլարի առքի առավել տարածված փոխարժեքն է 369-370 դրամը, վաճառքը սկսում է 372 դրամից, սակայն բանկերի մեծ մասը նախընտրում է վաճառքի ավելի բարձր փոխարժեք սահմանել:
Ակնհայտ է, որ շուկայում ձեւավորվում են դրամի արժեզրկման սպասումներ:




























