Թուրքիայի Բուրսա նահանգի Գյոլբաշը գյուղի իմամը ներել է իր խանդոտ կնոջը, ով դավաճանության համար կտրել էր իր սեռական օրգանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ գյուղի իմամ Օ. Ք.-ն ոստիկանությունում հայտարարել է, թե ինքը բողոք չունի իր կնոջից, ով արդեն լքել է իրեն՝ պնդելով, թե ցանկացած ընտանիքում տեղի ունեցող իրադարձություն էր, որն իրենց ընտանիքում էլ եղավ։ Կրոնական գործերով վարչության Բուրսայի նահանգային կառույցը իմամ Օ.Ք.-ի նկատմամբ քննություն է սկսել։
3 երեխաների մայր, 38-ամյա Ս. Ք.-ն սկսել է դավաճանության մեջ կասկածել իր ամուսնուն՝ գյուղի իմամ Օ. Ք.-ին եւ հետապնդել նրան։ Կինը կարողացել է հաստատել դավաճանության փաստը, որից հետո իմամը խոստացել է, որ այլեւս նման բան չի կրկնվի։ Սակայն օրեր անց կինը կասկածել է եւ թաքուն վերցնելով ամուսնու հեռախոսը, տեսել է հետեւյալ կարճ հաղորդագրությունը. «Իմ սեր, կարոտել եմ քեզ»։ Կատաղած կինը խոհանոցից վերցրել է հացի դանակը եւ մտել ննջարան, որտեղ քնած էր ամուսինը, կտրել նրա սեռական օրգանը։
Ցավից արթանացած իմամն արագ շտապօգնություն է կանչել։ Հիվանդանոցում նրա սեռական օրգանը կարել են։ Իսկ բերման ենթարկված կնոջը դատարանն ստորագրությամբ ազատ է արձակել։



























