Բրիտանական տնային տնտեսությունները մոտ 189 մլն ֆունտ (մոտ 229 մլն դոլար) կծախսեն 2022 թվականին սուրբծննդյան եղեւնիների լուսավորության համար, հաղորդում է Sky News-ը։

2021 թվականին Միացյալ Թագավորության ընտանիքները մոտ 73 միլիոն ֆունտ են ծախսել սուրբծննդյան եղեւնիների լուսավորության վրա։ Մեկ տնային տնտեսություն միջինը 7 ֆունտ կվճարի զարդարանքի համար։

Նրանք, ովքեր չեն անցել լուսադիոդային զարդարանքների  (սպառում են 80 տոկոսով ավելի քիչ էներգիա), լրացուցիչ կծախսեն £27:  

Անցյալ շաբաթ Intel վերլուծական ընկերությունը հաշվարկել է, որ Միացյալ Թագավորությունում սուրբծննդյան ընթրիքը 2022 թվականին 22,5 տոկոսով ավելի թանկ կարժենա նախորդ տարվա համեմատ։