Ռուսաստանի Յարոսլավլում այսօր` սեպտեմբերի 7-ին, աղետի ենթարկված օդանավում եղել է հոկեյի «Լոկոմոտիվ» թիմը, որը թռչում էր Մինսկ:
Հիշեցնենք, որ Յարոսլավլում, ՅԱԿ-42 օդանավը թռիչքի ժամանակ թեքվել է ձախ եւ վայր ընկել օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա: Այն այրվել է:
Օդանավում է գտնվել են 37 ուղեւորներ եւ անձնակազմի 7 անդամները: Փրկվել է միայն մեկ մարդ. Նա անձնակազմի անդամ է, հաղորդել է «Ինտերֆաքսի» աղբյուրն իրավապահ մարմիններում:



























