«Կատյա» փոթորիկը թուլացել է մինչեւ առաջին աստիճանի:

ԱՄՆ փոթորիկների ազգային կենտրոնը հաղորդում է, որ փոթորիկը կանցնի ԱՄՆ ափի եւ Բերմուդյան կղզիների միջեւ` չդիպչելով ափին, եւ կգնա Ատլանտյան օվկիանոս, հաղորդում է Lenta.ru-ն:

Նշենք, որ 2011թ. օգոստոսի վերջին ԱՄՆ արեւելյան ափին մոլեգնեց «Այրին» փոթորիկը: Տարերքը խլել էր 44 մարդու կյանք: