Թերթը գրում է, որ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի պնդմամբ, «վիքիլիկսյան» գաղտնազերծումները պատահական երեւույթ չեն. «Իրենց ծավալով, բավանդակությամբ եւ ընդգրկված հարցերի բազմազանությամբ իրոք աննախադեպ, այսպես կոչված, «վիքիլիկսյան» վերջին հրապարակումները վերաբերում են Հայաստանի երեք նախագահների գործունեությանը եւ քաղաքական համարագի որոշ նրբերանգներին եւ, թերեւս, պայմանավորված են առաջիկա ընտրությունների վաղուց տված մեկնարկն առավելագույնս թեժացնելու եւ 2013-ի նախագահական ընտրությունների հետ կապված հայաստանյան քաղաքական կոնֆիգուրացիան հնարավորինս գծագրելու հրամայականով:

Քաղաքական ճակատամարտերի, լարվածության եւ դիմակայության առումով 2012-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն աննախադեպ` զուգակցվելով իրենց շահերը հետապնդող որոշ պետություններից ստացվող տարաբնույթ  ակնարկներով, եւ, թերեւս, այդ համատեքստում պետք է դիտարկել «վիքիլիկսյան» հրապարակումների վերջին չափաբաժինը, որի քաղաքական դոզան Հայաստանի ընտրական գործընթացնրին զուգահեռ կարող է մեծապես աճել, համեմվել սենսացիոն նոր բացահայտումներով եւ լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի, այդ թվում` ապագա քաղաքական կոնֆիգուրացիայի վրա»: