ԼՂՀ պաշտպանության բանակում սեպտեմբերի 7-ին, զինվոր Հայկ Մկրտչյանի սպանության գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանը սեպտեմբերի 7-ին մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ):

Կատարվում է նախաքննություն:Դրանից առաջ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 7-ի առավոտյան, ժամը 07:00-ի սահմաններում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել Ասկերանի մարտական հենակետերում: Սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա Հայկ Վասիլի Մկրտչյանը: