Յարոսլավլում վթարի ենթարկված ՅԱԿ-42 օդանավի կործանման հիմնական վարկածը համարվում է շարժիչներից մեկի խափանումը, ինչպես նաեւ օդաչուների ոչ պրոֆեսիոնալ գործողությունները, ովքեր, չնայած առաջացած խնդիրներին, փորձել էին օդանավը օդ բարձրացնել:
Օդանավի կործանման պատճառների հետազոտությամբ զբաղվող հանձնաժողովից «Ինտերֆաքս»-ին հայտնել էին, որ օդանավը դուրս է եկել թռիչքային գոտուց եւ մոտ 400 մետր անցել խոտի վրայով: «Այդուհանդերձ խոտի վրա մնացել են միայն հետեւի ակերի հետքը: Դա վկայում է այն մասին, որ օդաչուները փորձել են օդ բարձրանալ»,-ասել է նա: Աղբյուրը հայտնել է, որ տվյալ դեպքում օդաչուները պետք է կանգ առնեին, բայց փոխարենը փորձել են ինքնաթիռը օդ հանել: Անհասկանալի է, թե ինչու են նրանք այդպես վարվել: Ավելի վաղ վերոնշյալ պատճառները բարձրաձայնում էին նաեւ փորձագետները եւ Քննչական կոմիտեն:
Նշենք, որ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետի առթիվ, որի ժամանակ մահացել էին Յարոսլավի «Լոկոմոտիվի» հոկեիստները եւ մրցավարները, սեպտեմբերի 9-ից 11-ը հայտարավել են սգո օրեր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ օդանավում գտնվում էր 45 մարդ` 37 ուղեւոր եւ 8 անձնակազմի անդամներ: Նրանց մեջ 11 օտարերկրացիներ են եղել: Կենդանի են մնացել երկու մարդ` բորտ-ուղեկցորդը եւ հոեկիստ Ալեքսանդր Գալիմովը:


























