Բուքմեյքերական գրասենյակներից մեկի կայքի ֆորումի մասնակցիները ակամա հայտնվել են պայծառատեսի կարգավիճակում:

ՅԱԿ-42 օդանավի աղետից մեկ օր առաջ` սեպտեմբերի 6-ին, «Մարաթոն» բուքմեյքերական գրասենյակի ֆորումի մասնակիցը (Mr.Makarena մականունով) արել է հետեւյալ հայտարարությունը. «Առաջարկում եմ գրասենյակին խաղադրույքներ դնել իրադարձության վրա, ինչպիսին օրինակ օդանավի կործանումն է»: Այդուհանդերձ, նա առաջարկել է բավական բարձր գործակից, որ այդ աղետը այնուամենայնիվ սեպտեմբերի 7-ին տեղի կունենա. «Առաջադրում եմ գործակիցներ. վաղը Ռուսաստանում որեւէ օդանավ կկործանվի՞: Այո` 1,85, ոչ` 1.95»:

Դա միայն առաջարկ է եղել, դիմում բուքմեյքերական գրասենյակին, բայց որոշ օգտագործողներ պատրաստ են եղել խաղադրույքներ կատարել: Սակայն Յակ-24-ի կործանումից հետո ֆորումի օգտվողները վատ են զգացել իրենք: «Դա ճիշտ թեմա չէ, դեռ երեկ դա տեսնելով մենք վատ ենք զգացել: Չպետք էր նման բան գրել…»,-գտնում է Ddmitry-ն: