Շիրակ մարզ այցելած փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ճանապարհը փակել են մարալիկցիները:Այսօր` սեպտեմբերի 8-ին, Արմեն Գեւորգյանն այցելել է Շիրակի մարզ՝ մասնակցելու տարածքային կառավարման եւ մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ Գյումրիում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված մշակութային առաջին ցուցահանդես-մրցույթին:
Սակայն մարզի Մարալիկ քաղաքում վարչապետին դիմավորել են մարալիկցի ցուցարարները, ովքեր փակել են Գյումրի-Երեւան մայրուղին: Բողոքի դուրս եկած քաղաքացիները Մարալիկի բնակիչներ են եղել, ովքեր անօթեւան են կամ բնակվում են չորրորդ աստիճանի վթարային շենքերում: Նրանք փոխվարչապետի առաջ բարձրացրել են իրենց բնակարանային եւ սոցիալական խնդիրները:



























