Ամերիկացի տնտեսագետ, 2022 թվականի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Դիբվիգը բախվել է սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանում արդեն ստուգումներ են սկսվել այն մեղադրանքների առնչությամբ, որոնցով հանդես է եկել նախկին ուսանողուհիներից մեկը: Տնտեսագետի փաստաբանի խոսքով՝ վերջին շաբաթներին Դիբվիգը հարցաքննվել է համալսարանի աշխատակիցների կողմից, որոնք պատասխանատու են սեռական ոտնձգությունների վերաբերյալ բողոքների քննարկման համար:
Բացի այդ, գործակալության տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակների համաձայն համալսարանը կապ է հաստատել առնվազն երեք նախկին ուսանողուհիների հետ, որոնք նախկինում նույնպես նման բողոքներով են հանդես եկել:
Համալսարանում հրաժարվել են մեկնաբանել Դիբվիգի հասցեին մեղադրանքները՝ հայտարարելով միայն, որ կհետաքննեն ցանկացած նման պնդումներ։





























