Xbox 360-ի եւ համակարգիչների համար նախատեսված նոր «Batman: Arkham City» համակարգչային խաղի երաժշտական ձեւավորումը վստահել են System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանին: Նրա «Total Paranoia» երգը եւս դարձել է խաղի սաունդթրեք: Երգն առաջին անգամ հնչելու է Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին: Այս մասին նշված է երգչի պաշտոնական կայքում:

Տեղեկացնենք, որ «Batman: Arkham City»-ն մշակվում է Warner Bros. Interactive Entertainment и DC Comics ընկերության կողմից, եւ հիմնված է հայտնի կոմիքսի վրա: