Մահացել է եգիպտացի մեդի եւ անշարժ գույքի ոլորտների հսկա Մուհամմադ ալ Ամինը՝ իր հիմնած մանկատանը մարդկանց թրաֆիքինգի եւ աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար ազատազրկվելուց 3 տարի անց, հայտնում է AFP լրատվականը:
Ալ Ամինը մի քանի ամիս առաջ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ հիվանդությունից մահացել է, twitter-ի իր հաշվում գրել է խորհրդարանական Մուստաֆա Բաքրին:
Մեդիահսկան, որին պատկանում էր հայտնի CBC հեռուստատեսային ցանցը`մինչեւ 2018 թվականին վաճառվելը, դատապարտվել էր 7 անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու համար՝ Կահիրեից մոտ 100 կիլոմետր դեպի հարավ գտնվող Բենի Սուեֆ քաղաքի մանկատանը:
Նրա պատիժը ամենաթեթեւն է եգիպտական օրենսդրության համաձայն, որը նախատեսում է առավելագույնը 15 տարի կամ ավելի ազատազրկում:



























