Բրիտանացիներից շատերը ստիպված են լինում այցելել «տաքուկ բանկեր»՝ տաքանալու կենսապահովման ճգնաժամի եւ էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին, հայտնում է CNN-ը։

Այսպես կոչված «տաքուկ բանկերը» հանգրվան են ընտանիքների եւ տեղացիների համար՝ խուսափելու Բրիտանիայի կենսապահովման ծախսերի ճգնաժամի դառը ճնշումից:

Հազարավոր «տաքուկ բանկեր» այս ձմռանը բացել են իրենց դռները Մեծ Բրիտանիայում, քանի որ տնային տնտեսությունների բյուջեներն էլ ավելի են կրճատվել՝ էներգիայի ահռելի վճարումների պատճառով, եւ գնաճը հասել է վերջին 40 տարվա առավելագույնին: «Տաքուկ ընդունելության» (Warm Welcome Campaign) տվյալների համաձայն`Մեծ Բրիտանիայում գրանցված են ավելի քան 3000 «տաքուկ» բանկային կազմակերպություններ:

Կենտրոնը ֆինանսապես սնվում է անհատների եւ տեղական ձեռնարկությունների նվիրատվություններով, ինչպես նաեւ բարեգործական հիմնադրամների եկամուտներով:

Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալների համաձայն՝ կյանքի արժեքը կտրուկ աճել է 2021 թվականի սկզբից: Նույն ուսումնասիրության համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերից մինչեւ 2022 թվականի հոկտեմբերը ներքին սպառման գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են համապատասխանաբար 129 եւ 66 տոկոսով։

Էլեկտրաէներգիայի միջին տարեկան վճարը 96%-ով բարձրացել է անցյալ աշնանից`հասնելով մինչեւ 2500 ֆունտի (մոտ 3000 դոլար), ընդ որում Մեծ Բրիտանիայի կառավարությունը միջամտում է՝ մինչեւ 2023 թվականի ապրիլը գազի եւ էլեկտրաէներգիայի միավորի արժեքն այդ մակարդակում պահելու համար:

Այնուամենայնիվ, սպառողների վճարած ընդհանուր գումարը կախված է նրանց սպառման սովորություններից, կեցության վայրից, վճարման մեխանիզմից եւ օգտագործվող հաշվիչի տեսակից:

Քաղաքացի Շառլոտան նշում է, որ սահմանափակում է իր բնակարանում գազի եւ էլեկտրաէներգիայի սպառումը: Երեկոյան տաքացուցիչը միացնելու փոխարեն ինքը եւ իր զուգընկերը նստում են վերմակների տակ եւ տաքացնող բարձիկներ են օգտագործում:

Նա նաեւ ենթադրում է, որ մինչեւ Սուրբ Ծնունդ իր էներգիայի ծախսերը կավելանան, քանի որ երեխաները դպրոցական արձակուրդներին ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը: Ներկայումս Շառլոտան օրվա մեծ մասն անցկացնում է «տաքուկ բանկում» եւ մտադրվում է այդ սովորությունը շարունակել մինչեւ արձակուրդները՝ նվազեցնելու իր ծախսերը տանը: