ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ամրապնդումը լրացուցիչ խթան է հաղորդել միության անդամ երկրների ազգային տնտեսությունների զարգացմանը։ Այս մասին դեկտեմբերի 26-ին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Սուխում-Ցխինվալ տեսակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության Արտաքին առեւտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Սինելնիկով-Մուրիլյովը։
Այսպես, Հայաստանում տնտեսական աճը գերազանցել է 12 տոկոսը։
«Առեւտրի եւ աշխատուժի տեղաշարժի ոլորտում մաքսային արգելքների եւ սահմանափակումների վերացման հաշվին Հայաստանն իր ՀՆԱ-ին ավելացրել է 1,5 տոկոս»,- ասել է Սինելնիկով-Մուրիլյովը։




























