Երեւանի 2023 թվականի բյուջեի եկամտային մասը կանխատեսվում է 105 մլրդ 103,3 մլն դրամի սահմանում (6,8 տոկոսով ավելի, քան 2021 թվականին)։ Դեկտեմբերի 27-ին համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է Երեւանի ավագանու նիստում։
Եկամուտների ընդհանուր ծավալում քաղաքի սեփական եկամուտները կազմում են 38,7 մլրդ դրամ (2019 թվականի համեմատ աճը կազմել է 62 տոկոս)։
Ծախսային մասը կանխատեսվում է 105 մլրդ 535,9 մլն դրամի (6,8 տոկոսով ավելի, քան 2021 թվականին), դեֆիցիտը` 432,6 մլն դրամի սահմանում։
Սոցիալական ոլորտի (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն) ծախսերի բաժինը կկազմի 37.2 տոկոս, տրանսպորտինը՝ 24.4 տոկոս, շրջակա միջավայրի պահպանությանը՝ 10.2 տոկոս։
Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդը կկազմի 7,8 մլրդ դրամ։ Պարգեւատրման ֆոնդը կավելանա 61,6 մլն դրամով՝ կազմելով 200 մլն դրամ։
Պատմամշակութային ծրագրերի իրականացման համար նախատեսված է 24 մլն դրամ, տրանսպորտային համակարգի արդիականացման՝ 439,4 մլն դրամ, ավելի քան 700 վերելակների հիմնանորոգման եւ փոխարինման համար՝ ավելի քան 1 մլրդ դրամ։ Այսպիսով, ընդհանուր առմամբ ծրագրի սկզբից կփոխարինվի 1700 վերելակ։
Երկու բուժհաստատությունների վերանորոգման համար նախատեսվում է հատկացնել ավելի քան 398 մլն դրամ, ճանապարհաշինական աշխատանքների համար՝ ավելի քան 4 մլրդ դրամ։
Տոներին եւ Ամանորին քաղաքը զարդարելու համար՝ 40 մլն դրամ։
Նախադպրոցական եւ արտադպրոցական հաստատությունների աշխատավարձերի ֆոնդը նախատեսվում է բարձրացնել 11.48 տոկոսով։ Նվազագույն աշխատավարձ չստացող աշխատողների աշխատավարձերը կբարձրանան։
Ապօրինի շինությունների քանդման համար կհատկացվի 35 մլն դրամ, ինչը 40 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։




























