Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի գործով մեկ մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Մեկ անձ բերման է ենթարկվել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Նազիլիի շրջանային դատախազությունը պայթյունի փաստով դատական հետաքննություն է սկսել, նշանակվել է երեք դատախազ։

«Միջադեպը կհետաքննվի իր բոլոր առումներով»,- ասել է նա։

Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, նախնական տվյալներով 7 մարդ է զոհվել, ավելի վաղ հայտնել էին տեղի իշխանությունները։