Շաֆրանի էքստրակտն օգնում է քաղցկեղածին բջիջների դեմ պայքարում, ոչ մի վնաս չպատճառելով առողջ բջիջներին, կարծում են անգլիացի գիտնականները: Առավել եւս, որ շաֆրանի բուժիչ հատկությունները հայտնի են եղել դարեր առաջ:
Բրիտանական հետազոտական խումբն այդ բույսն օգտագործել է նոր դեղամիջոց ստեղծելու համար, որն օրգանիզմում սկսում է գործել միայն քիմիական նյութերի ներգործության ժամանակ, որոնք անջատվում են քաղցկեղային բջիջներից:
Մկների վրա լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց կեսը բուժվել է այդ հիվանդությունից:
Գիտնականները մտադիր են առաջիկա երկու տարում նոր դեղամիջոցի կլինիկական փորձ կատարել, հաղորդում է BBC-ն:




























