Ղրիմի Արմյանսկ քաղաքում սեպտեմբերի 17-ին, քաղաքի 275 ամյակի կապակցությամբ կանցկացվի խորովածի մրցույթ եւ երիտասարդների շքերթ, այս մասին հաղորդել է Analitika.at.ua-ն:
Տոնի կապակցությամբ կանցկացվի «Հայկական խորոված» կարգախոսով մրցույթ, երիտասարդների շքերթ քաղաքի կենտրոնական փողոցներով, խաղեր, մրցույթներ, Ուկրաինայի աստղերի ելույթներ: Դրանից բացի, Հայաստանի, Ջանկոեմի եւ Կրասնոպերեկոպսկիի միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Արմյանսկի 275-ամյակի կապակցությամբ քաղաքացիներին կշնորհավորեն ստեղծագործական թիմեր Ջանկոեմից եւ Կրասնոպերեկոպսկից:
Արմյանսկը (նախկինում Արմյանսկ տոնավաճառ), քաղաք է Ուկրաինայում` Հյուսիսային Ղրիմում, գտնվում է Ղրիմը մայրցամաքին կապող Պերեկոպ պարանոցի վրա:



























