Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում անհայտ անձը փորձել է այրել Ռյաբինայի փողոցում գտնվող զինկոմիսարիատի շենքը։ Այս մասին տեղեկացրել է Baza թելեգրամ-ալիքը։
«Գիշերվա ժամը 2-ին մոտ պահապանը նկատել է, որ շենքից ծուխ է բարձրանում, եւ հրշեջներ է կանչել։ Պարզվել է, որ ինչ-որ մեկը շենքի առաջին հարկի պատուհանից այրվող խառնուրդով շիշ է նետել ներս»,- նշել է պարբերականը։
Պատահարի վայր են ժամանել ԱԻՆ աշխատակիցները, որոնք հասցրել են չեզոքացնել կրակը եւ կանխել ուժեղ հրդեհը։
Ներկա պահին հայտնի չէ, թե ով է Բրատսկի զինկոմիսարիատի դեմ հարձակման հեղինակը, չարագործի որոնման աշխատանքներ են իրականացվում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվոմ։
Ավելի վաղ Ուդմուրտիայում մի տղամարդ հրդեհել էր զինկոմիսարիատը՝ պատուհանից այրվող խառնուրդով շիշ նետելով։
Անչափահասներ են կալանավորվել նաեւ Դոնի Ռոստովում՝ զինկոմիսարիատն այրելու ծրագրերի համար։ Կասկածյալները ցանկացել են այրել զինկոմիսարիատի շենքը «Մոլոտովի կոկտեյլների» օգնությամբ, բայց չեն հասցրել իրականացնել իրենց մտահղացումը։





























