Ռեցեսիան, հավանաբար, կփոխարինի գնաճին՝ որպես համաշխարհային տնտեսության շարժիչ ուժ այս տարի, ինչը նշանակում է, որ ներդրողները ավելի շատ անորոշության կբախվեն այն առումով, թե ինչ կարող է տեղի ունենալ, ասում է առաջատար տնտեսագետ Մուհամմեդ Էլ-Էրիանը:

Շուկաները պատրաստվում են անխուսափելի տնտեսական անկման Ուոլ Սթրիթի վերլուծաբանների նախազգուշացումների հեղեղից հետո, մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, թե ակնկալում է, որ այս տարի ռեցեսիան կընդգրկի աշխարհի մեկ երրորդը:

«Այս նոր տարում իրական եւ վտանգավոր ռեցեսիան, գնաճի հետ մեկտեղ, դարձել է համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը եւ, հավանաբար, դուրս կմղի նրան»,- ասել է Էլ-Էրիանը Financial Times-ի սյունակում:

Սա ներդրողների համար անկանխատեսելիության կհանգեցնի։ Որպես կանոն, սա մեծ իրարանցում կառաջացնի շուկայում։

Գնաճին հետեւելը 2022 թվականին ներդրողների ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ կենտրոնական բանկերը խստացրել են դրամավարկային քաղաքականությունը՝ գների աճի տեմպերը դանդաղեցնելու համար: ԱՄՆ-ում Դաշնային պահուստային համակարգն ագրեսիվ է գործել՝ բարձրացնելով տոկոսադրույքները իր պատմության մեջ ամենաարագ տեմպերով, եւ ԱՄՆ բոլոր երեք հիմնական ֆոնդային ինդեքսները վատագույն տարին են ապրել 2008 թվականից:

Բայց այժմ վերլուծաբաններն ու ներդրողները ավելի ու ավելի են համոզվում, որ կենտրոնական բանկերի խստացումը ռեցեսիայի կհանգեցնի ԱՄՆ-ին, եւ Bank of America-ն, ինչպես Ուոլ Սթրիթի մյուս խոշոր բանկերը, նախազգուշացրել է, որ անկումը կարող է բաժնետոմսերի 20%-ից ավելի անկում առաջացնել:

Էլ-Էրիանը, որը դանդաղ գործողությունների համար նախկինում քննադատել էր ԴՊՀ-ին, ասել է, որ տոկոսադրույքների բարձրացումը շատ ուշ է տեղի ունեցել, որպեսզի դադարեցնի գնաճային ճնշման տարածումը աշխատավարձերի վրա եւ ծառայությունների ոլորտում: «Այսպիսով, գնաճը, ամենայն հավանականությամբ, կմնա 4 տոկոսի սահմաններում, ավելի քիչ զգայուն կլինի տոկոսադրույքների քաղաքականության նկատմամբ եւ տնտեսությունը կենթարկի աճին վնասող քաղաքականության լրացուցիչ սխալների հետեւանքով դժբախտ պատահարների ավելի մեծ ռիսկի»,- ասել է նա:

Տնտեսագետը նախազգուշացրել է գալիք տնտեսական անկման հետեւում կանգնած ուժերի նկատմամբ չափազանց հանգիստ լինելուց: «Այս երեք տնտեսական ոլորտներից յուրաքանչյուրի առջեւ ծառացած անորոշությունը հուշում է, որ վերլուծաբանները պետք է ավելի զգույշ լինեն, երբ վստահեցնում են մեզ, որ անկման ճնշումը «կարճաժամկետ եւ ոչ խորքային կլինի»,- ասել է Էլ-Էրիանը:

«Նրանք պետք է ոչ կողմնակալ լինեն գոնե այն բանի համար, որ չկրկնեն գնաճը ժամանակից շուտ որպես անցողիկ համարելու սխալը»,- հավելել է նա: