ՀՀ կառավարությունն առաջարկում է ռազմական խաղերը ներառել պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների ցանկում։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստում «ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Նրա խոսքով՝ բանակային խաղերն իրենց ծավալով զիջում են միայն Օլիմպիական խաղերին եւ հավասարեցվում ուսանողական խաղերին:
«Երբեմն բանակային խաղերին մասնակցում է մոտ 200 երկիր։ Սա կարեւորագույն իրադարձություն էր, եւ ժամանակն է, որ մենք մեծ հարգանքով վերաբերվենք այդ խաղերին եւ ինչպես պետք է խրախուսենք մարզիկներին»,-նշեց փոխնախարարը։
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել թույլատրման նորմ, ինչպես նաեւ սահմանել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս նախաձեռնությանը:





























